Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պահանջել են, որպեսզի Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերայլ բոլոր հաղորդումների փաստով Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ժամանակին եւ պրոֆեսիոնալ հետաքննություն իրականացնի: Այս մասին նշվում է Ռուսաստանի, Թուրքիանյի եւ Իրանի ԱԳ նախարարների համատեղ հայտարության մեջ՝ ապրիլի 28-ին Մոսկվայում նրանց հանդիպման արդյունքներից հետո:

Հայտարարության մեջ նշվում  է, որ երեք երկրների արտգործնախարարները մերժել են «ցամաքում» նոր իրողություններ ստեղծելու փորձերը՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով եւ վճռականություն են հայտնել անջատողական ծրագրերին դիմակայելու համար, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությանը խաթարմանը, ինչպես նաեւ հարեւան երկրների ազգային անվտանգությանը:

«Հաստատակամորեն դատապարտել ենք Սրիայում քիմիական զենքի կիրառումը եւ պահանջել, որ բոլոր հաղորդումների փաստով Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ժամանակին եւ պրոֆեսիոնալ հետաքննություն իրականացնի»,-նշվում է համատեղ հայտարարության մեջ:

Կողմերը միջազգային հանրությանը, նախ եւ առաջ ի դեմս ՄԱԿ-ի եւ նրա հումանիտար գործակալությունների, կոչ են արել բոլոր սիրիացիների շահերից ելնելով ավելացնել Սիրիայի օգնությունը, այդ թվում հումանիտար ականազերծման աջակցությունը, կենսապահովման օբյեկտների եւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը, պատմական ժառանգության պպահպանումը: