Իհարկե կուսակցական կարգապահությունը պահանջում է, որ խմբակցությունը կքվեարկի միասնական, բայց նորագույն Հայաստանի պատմության մեջ մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել, դեպքեր երբ որ տարբեր մարդիկ տարբեր ձեւ են քվեարկում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխբախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է քվեարկելու ՀՀԿ խմբակցությունը վարչապետի ընտրության ժամանակ:
«Մենք դեռ չգիտենք այլ թեկնածու կա, թե չկա բացի Փաշինյանից, դրա համար դեռ չենք ասում, թե ում կքվեարկենք, դա կախված կլինի, թե ովքեր կլինեն թեկնածուները եւ ինչ ծրագրերով հանդես կգան»,-ասաց նա:
Շարմազանովի խոսքով, կա կուսակցական կարգապահություն, որը ենթադրում է, որ կուսակցությունը պետք է լինի միասնական, բայց միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով եւ իր քվեարկությամբ եւ քվեարկում է իր խղճին համապատասխան. «Ես դրա համար չեմ ուզում հիմա որեւէ մեկնաբանություններ անել, իմ կարծիքով ճիշտը միասնական որոշման գալն է, որովհետեւ էդ որոշումը պետք է լինի ոչ թե վերեւից իջեցված հրահանգ, այլ պետք է լինի մեր բոլորիս քննարկումների արդյունքում:
Մենք այս պահից կսկսենք քննարկումները խմբակցությունում, մինչեւ մայիսի 30-ը 18:00-ն առաջադրումներ դեռ կարող են լինել եւ կարծում եմ մինչեւ քվեարկության օրը կամ հենց քվեարկության օրը խմբակցության ղեկավարը կհայտարարի թե ինչպես ենք մենք քվեարկելու»,-ընդգծեց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատում նիստում:




























