Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերով նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ-ի ԱԳՆ-ում Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հետ բանակցությունների մասին:

«Լավրովն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է Մոսկվայում ապրիլի 28-ին Սիրիայի կարգավորմանն աջակցող Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների` Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների արտահերթ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Սիրիայի հարցով», - հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարները մանրամասն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի զարգացումը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից այդ երկրի դեմ  ուժի կիրառումից հետո` հաստատելով այդ գործողության համապատասխան գնահատականները, որոնք հնչեցվել են  Մոսկվայի եւ Վաշինգթոնի կողմից:

Լավրովը ընդգծել է, որ «Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին տեղի ունեցած ապօրինի հարվածները, որոնք հասցվել էին Սիրիա ՔԶԱԿ-ի տեսուչների ժամանման նախօրեին, ձախողեցին առաջընթացը, որն  այդքան դժվարությամբ ձեռք էր բերվել Աստանայում եւ Սոչիում՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար»: