Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը նախազգուշացրել է արհեստական ինտելեկտի սպառնալիքի մասին:
«Մենք ապրում են մեծ ոգեշնչումների եւ հեռանկարների դարաշրջանում, բայց դրա հետ մեկտեղ վիթխարի շրջահայացության ու պատասխանատվության անհրաժեշտություն է առաջանում, քանի որ տեխնոլոգիաները մեր հասարակությանն են միահյուսված խորապես եւ անշրջելիորեն»,- նշել է նա իր ամենամյա կորպորատիվ նամակում, փոխանցում է «Կոմերսանտը»:
Նրա կարծիքով՝ արհեստական ինտելեկտն առաջին հերթին վտանգավոր է նրանով, որ կարող է գտագործվել մարդկանց մանիպուլացնելու համար: «Մտավախությունները տատանվում են գիտական ֆանտաստիկայում նկարագրված վախերից մինչեւ ինքնակառավարվող ավտոմեքենաների օգտագործման ճիշտ լինելու հետ կապված սովորական հարցերի սահմաններում»,- նշել է Google-ի համահիմնադիրը: Նա նշում է, որ նման տեխնոլոգիաները դեռեւս անհայտությամբ են ծածկված: «Դրանք ինչպե՞ս կազդեն տարբեր ոլորտներում աշխատանքի ընդունվելու վրա: Մենք ինչպե՞ս կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում դրանց ներսում: Ի՞նչ կարող ենք ասել դրանց օբյեկտիվության մասին: Դրանք ինչպե՞ս կարող են մարդկանց մանիպուլացնել: Անվտա՞նգ են արդյոք»,- հարցեր է բարձրացնում ձեռներեցը:
Նա հայտնել է այն ոլորտների մասին, որտեղ կարող է արհեստական ինտելեկտը կիրառվել, դրանք են, մասնավորապես, բժշկությունը, ավտոմեքենաշինությունը: Սերգեյ Բրինը նշել է, որ Alphabet-ը (Google-ի մայր ընկերություն) ԱԻ-ն օգտագործում է Google Home տնային օգնականի աշխատանքի, թարգմանչի, YouTube տեսածառայության եւ այլ շատ նպատակների համար:




























