Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այսօր՝ ապրիլի 29-ին խորհրդարանում հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` այս օրերին Երևանում են գտնվում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՌԴ Դաշնային ժողովի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը և այլ խորհրդարանականներ։




























