Huawei սմարթֆոնների չինական արտադրողը աշխատում է իր սեփական օպերացիոն համակարգի  (բջջային եւ դեսքթոփային) մշակման ուղղությամբ՝ Android եւ Windows-ի փոխարինման համար, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը (SCMP):

Ըստ SCMP-ի՝ ընկերությունն իր OS-ի մասին մտածում է 2012 թվականից: Մշակումն արդիական էր դարձել չինական հեռահաղորդակցային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պահանջներից հետո, ինչպես նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմի պատճառով: Թերթի աղբյուրների համաձայն՝ Huawei-ն աշխատում է ОС-ի մշակման ուղղությամբ՝ ամենավատ սցենարի՝  Չինաստանում ամերիկյան ծրագրային ապահովման օգտագործման արգելքի հեռանկարի դեպքում:

Ընկերության կողմից ստեղծված OS-ն դեռ կայուն չէ եւ չի կարող աշխատել նաեւ որակապես, ինչպես օրինակ՝ Android-ը: Huawei-ում պաշտոնապես չեն հաստատել օպերացիոն համակարգի ողղությամբ աշխատանքը եւ հայտնել են, որ մոտ ապագայում մտադիր չեն թողարկել սեփական հարթակը: