Թեհրանն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները Մերձավոր Արեւելքում Իրանի ապակայունացնող դերակատարության մասին դատարկ է անվանե: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն, որ ԱՄՆ պետքարտուղարը խոսել է տարածաշրջանի որոշ երկրներում Իրանի ներկայության ու դերի մասին, դատարկ եւ անհիմն հայտարարությունների կրկնությունն է», - ասել է Քասեմին, որի հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ կայքում:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը «ապակայունացնում է ողջ տարածաշրջանը»: Պոմպեոն նաեւ կրկին մեղադրել է Թեհրանին ահաբեկիչներին աջակցելու, Յեմենում հուսիների եւ կիբերհարձակումների համար:

Նրա խոսքով՝ «երկու հարեւան երկրներում Իրանի ներկայությունը կապված է այն խորհրդատվական գործունեության հետ, որը երկիրը իրականացնում է այդ երկրների լեգիտիմ կառավարությունների խնդրանքով, եւ ուղղված է Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարին»: Քասեմին նշել է, որ Թեհրանը շարունակելու է այդպիսի օգնություն տրամադրել, քանի դեռ այդ երկրների իշխանությունները ունեն դրա կաիրքը: