Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույցում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մակրոնը տեղեկացրել է ԱՄՆ իր այցի արդյունքների մասին՝ շեշտը դնելով իրանական միջուկային ծրագրի մասին Համատեղ գործողությունների համպարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցությունների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Ծրագրի պահպանման եւ այն անշեղորեն կատարելու օգտին:
Քննարկվել են նաեւ միջազգային եւ երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցեր:
Զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:




























