ԱՄՆ–ն պետք է լքի Մերձավոր Արեւելքы, ամերիկացիները ոչինչ չեն բերել այստեղ բացի անկայունությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին՝ խոստանալով, որ ԱՄՆ–ն ոտքը կքաշի տարածաշրջանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մեզ՝ այստեղի բնակիչներիս համար, Պարսից ծոցը եւ Արեւմտյան Ասիան մեր տունն է, բայց դուք՝ օտարերկրացիներդ, արատավոր նպատակներ են հետապնդում եւ ձգտում են խռովություն սերմանել։ Իմացեք, որ ԱՄՆ–ի եւ նմանատիպ այլ երկրների ոտքը ապագայում տարածաշրջանում չի լինի»,–հայտարարել է Խամենեին։
Նրա խոսքով՝ ոչ թե Իրանը, այլ հենց ԱՄՆ–ն է այն երկիրը, որը պետք է լքի տարածաշրջանը, քանի որ որտեղ ԱՄՆ ոտքը դնում է, դա հանգեցնում է անկայունության, պատերազմի եւ բախումների։ Խամենեին նշել է նաեւ, որ ամերիկացիները փորձում են Սաուդյան Արաբիային եւ մի շարք այլ երկրների տրամադրել Իրանի դեմ. «Այս երկրները պետք է խելամիտ մոտենան դրան եւ չխաբնվեն ԱՄՆ–ին։
Խամենեին հավելել է նաեւ, որ Իրանը կպատասխանի Սիրիայում իր ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներին։




























