Թեհրանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խելքի կգա եւ դուրս չի գա միջուկային գործարքից։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։   

Նա նշել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ–ի դուրս գալու պարագայում Իրանը տեխնիկապես ունակ է վերադառնալ ուրանի հարստացմանը մինչեւ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարպակ պլանին (ԳՀՀՊ)։ «Այսպիսի հնարավորությունները հիմա ավելի մեծ են։ Սա հերյուրանք չէ»,–շեշտել է նա։

«Հուսանք, որ մենք այդ իրավիճակին չենք հասնի եւ պարոն Թրամփը եւ նրա կառավարությունը խելքի կգան եւ անհանգստություն եւ գլխացավանք ոչ մեզ, ոչ մյուսներին չեն պատճառի»,–հավելել է Ալի Ակբար Սալեհին։