Իրանում որոշում կայացվել արգելափակել մեծ տարածում ունեցող Telegram մեսենջերը: Այս մասին հաղորդում է IRIB հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դատարանի որոշման մեջ նշվում է, որ մեսենջերի հասցեին բազմաթիվ բողոքներ են ստացվել երկրի քաղաքացիներից: Ավելի վաղ մի շարք իրանցի պաշտոնյաներ հրաժարվել էին Telegram-ի օգտագործումից՝ անցնելով շփման ազգային միջոցների: