Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Բոյեվայա ստալ» փառատոնի ժամանակ մի քանի մարդ ընկել է տանկի տակ: Ականատես Յուրի Անուին հաջողվել է տեսանկարահանել այդ պահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջոցառման կազմակերպիչներն այցելուներին հնարավորություն էին ընձեռել շրջել Մեծ Հայրենական պատերազմի տանկերի կրկնօրինակներով: T-60 մոդելի տանկով նման ուղեւորություններից մեկի ժամանակ մարդիկ չեն կարողանել խահել իրենց զրահապատի վրա եւ ընկել են: Նրանցից մեկն ընկել է մարտական մեքենայի թրթուրի տակ:
Նախ տեղեկություններ էին հայտնվել մահացածների մասին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորվել է 1985, 2003 եւ 2008 թվականների ծնված երեք մարդ: Նրանք բոլորը կենդանի են:











