Ապրիլի 23-30-ին Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 57 ավտոմեքենա, որից 11-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:
18 ավտոմեքենա եղել է փոխարինված համարանիշներով, մյուս մեքենաների վարորդները թույլ են տվել երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ:
Ապրիլի 23-30-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 22 ավտոմեքենա, որից 11-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 9 մեքենա եղել է առանց համարանիշի, մյուս մեքենաների վարորդները թույլ են տվել երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է թաղնթապատված դիմապակիով 39 մեքենա, 5 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ երթեւեկության ընթացքում մեքենայից իրեր նետելու համար:











