Թալինի ոստիկանները Ներքին Սասնաշեն գյուղում բնակարանային գողության դեպք են բացահայտել։

2-օրյա բացակայությունից հետո տանտերերը վերադարձել եւ  տեսել են, որ գողացել են  90  հազար ռուբլին, 30 հազար դրամը եւ արծաթյա զարդերը: Նախնական  տվյալներով տուժողին պատճառվել էր 800 հազար դրամի վնաս:

Տուժողների հաղորդում տալուց մի քանի ժամ անց արդեն ոստիկանները գողության կասկածամքով բերման ենթարկեցին նույն գյուղի բնակիչ Գեւորգ Բաղդասարյանին: Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ռուբլիներ եւ դրամներ: Դրանք նախնական տվյալներով գողացված գումարներ են:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Մանրամասները տեսանյութում՝