Ապրիլի 23-27-ը Մոսկվայի, անցկացված դետեկտիվ ֆիլմերի եւ ոստիկանության մարմինների գործունեությանը նվիրված հաղորդումների «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնին Հայաստանը «Ճանապարհների անվտանգություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող:
«Հանցագործություն եւ պատիժ» անվանակարգում ոստիկանության ֆիլմը արժանացավ հատուկ դիպլոմի:
Փառատոնը անցկացվում է ամեն տարի սկսած 1998 թվականից: Այն փորձում է դետեկտիվ ֆիլմերի եւ քրական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների եւ իրավապահների կերպարի հանդեպ հասարակական վստահություն եւ հարգանքի մթնոլորտ ձեւավորել:
Մանրամասները տեսանյութում











