Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում երեքշաբթի փլուզվել է հրդեհվող բազմահարկ շենքը, կարող են զոհեր լինել, հայտնել է Associated Press գործակալությունը։

Ըստ տվյալների՝ միջադեպի առնչությամբ, հավանական է, կան զոհեր, սակայն նրանց թիվը դեռ հայտնի չէ։ Գործակալությունը նշում է, որ կառույցը պատկանում է ոստիկանությանը, սակայն երկար տարիներ լքված է եղել, և այնտեղ  բնակություն են հաստատել սկվոտերները (մարդիկ, որոնք կամավոր զբաղեցնում են օտար բնակելի տարածքներ)։

Որքան մարդ է եղել շենքում հրդեհի և փլուզման պահին, անհայտ է։