Իրանը դատապարտում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Թեհրանի միջուկային մշակման մասին հայտարարությունը։ Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմիի հայտարարությունում, որը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Դիվանագետի խոսքով՝ Նեթանյահուի խոսքը վկայում է այն մասին, որ դրանք արտահայտել է «կոտրված եւ անարգ ստախոսը, որը ոչինչ չունի առաջարկելու, բացի ստից ու կեղծիքից»։ «Նեթանյահուն եւ տխրահռչակ սիոնիստական վարչակազմը, որը երեխաների է սպանում, պետք է հասկանա, որ մարդիկ աշխարհում ունեն բավականաչափ հասկացողություն»,–նշել է Հասեմին։
Ավելի վաղ Իսրայելի տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում Նեթանյահուն եբրայերենով եւ անգլերենով պատմել է, որ Իսրայելի տրամադրության տակ է հայտնվել շուրջ 100 հազար թղթային ու թվային փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Իրանի միջուկային ծրագիրը գաղտնի ռազմական բաղադրիչ է ունեցել «Ամադ նախագիծ» կոդային անվմամբ։




























