Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջարկել է դառնալ գիտության հարցերով իր խորհրդականը, հայտնում է Statnews-ը:

Թրամփի հետ հանդիպմանը Գեյթսը Սպիտակ տանը գիտության հարցերով խորհրդականի բացակայության հարցն է բարձրացրել, ինչով լրջորեն մտահոգված է ԱՄՆ գիտական հանրույթը:

Գեյթսն ասել է, թե «մենք, հավանաբար, պետք է ունենանք նման խորհրդական», ի պատասխան՝ Թրամփը Microsoft ընկերության տեխնոլոգիաների հարցով խորհրդականին առաջարկել է զբաղեցնել թափուր պաշտոնը:

«Սա իմ ժամանակի համար լավագույն կիրառումը չէ»,- հայտարարել է Գեյթսը:

Գեյթսը նաեւ ենթադրել է, որ Թրամփն ուղղակի կատակել է:

Բիլ Գեյթսը ամերիկացի ձեռնարկատեր է եւ հասարակական գործիչ, Microsoft  ընկերության հիմնադիրներից մեկը եւ նախկին խոշոր բաժնետերը: Նաեւ Բիլ եւ Մելինդա Գեյթսներ բարեգործական հիմնադրամի համանախագահն է, Berkshire Hathaway տնօրենների խորհրդի անդամը, Cascade investment գլխավոր տնօրենը: