Կրասնոդարում մոտոցիկլիստը բախվել է հանդիպակաց ուղեմասով ընթացող Toyota Camri-ի հետ, երբ շրջանցել է իր ճանապարհին անսպասելի հայտնված հետիոտներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոլովակում, որը տեսագրել է տեսագրանցողը, պատկերված է, թե ինչպես են երիտասարդ տղան ու աղջիկը բեռնատարի առջեւից վազքով հատում փողոցը՝ ակնհայտորեն մոտոցիկլետիստին չնկատելով: Նա վերջին պահին հասցնում է նրանց շրջանցել, սակայն չի հաջողում խուսափել ավտոմեքենայի հետ բախումից:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մոտոցիկլետիստը սալջարդեր է ստացել: Այլ տուժածների մասին չի հաղորդվում:











