Ադրբեջանում առաջարկել են Ղարաբաղի հարցով Միլի Մեջլիսի հատուկ նիստ գումարել կապված Հայաստանում ծավալվող իրադարձությունների հետ։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ այս առաջարկով Միլի Մեջլիսում հանդես է եկել պատգամավոր Գուդրատ Հասանգուլիեւը։

Պատգամավորը նշել է, որ սադրիչները կարող են խախտել հրադադարի ռեժիմը. «Մենք պետք է ժամանակին որոշում ընդունենք»,–կարծում է Հասանգուլիեւը։