Միջազգային հանրությունը պետք է հակահարված տա Իրանին, որի գործողությունների պատճառով Մերձավոր Արեւելքում զինված հակամարտություն կարող է բռնկվել։ Այսպիսի կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN–ին տված հարցազրույցում։   

Հարցին, թե իրանա–իսրայելական հարաբերությունների ճգնաժամը կտանի արդյոք պատերազմի, նա պատասխանել է Իսլամական հանրապետության հասցեին ուղղված մեղադրանքներով. «Ոչ ոք չի ցանկանում իրադարձությունների նման զարգացում։ Միայն Իրանն է փորձում փոխել խաղի կանոնները տարածաշրջանում։ Միայն Իրանն է ագրեսիա դրսեւորում Մերձավոր Արեւելքի ամեն պետության նկատմամբ»,–նշել է Նեթանյահուն ։

Նա կոչ է արել Իրանի վրա ճնշում գործադրել, քանի դեռ այդ պետության գործողությունները աղետի չեն հանգեցրել։ Նեթանյահուն խուսափել է ուղիղ պատասխանել  Իսրայելի սեփական միջուկային զինանոցի մասին հարցին. «Մենք միշտ ասել ենք, որ առաջինը չենք դիմի դրան»,–եզրափակել է նա։