Մարոկկոն խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Թեհրանին մեղադրելով POLISARIO հիմնադրամին, որը պայքարում էր Արեւմտյան Սահարայի անկախության համար, աջակցելու համար, հաղորդում է Reuters-ը:
Սեգիեթ էլ Խամրայի եւ Ռիո դե Օրոյի ազատագրման համար ազգային ճակատը (իսպաներեն Frente Popular de Liberación de Saguía el Hamra y Río de Oro, կրճատ՝ POLISARIO) ռազմաքաղաքական կազմակերպություն է, որը գործում է Արեւմտյան Սահարայում:
Երկրի ԱԳ նախարար Նասեր Բուրիտան հաղորդել է, որ Մարոկկոն կփակի Թեհրանում իր դեսպանությունը եւ կարտաքսի Իրանի դեսպանին:
1979-ից ՄԱԿ-ը POLISARIO հիմնադրամին ճանաչում է որպես Արեւմտյան Սահարայի օրինական ներկայացուցիչ: 1982-ից POLISARIO-ն Աֆրիկյան միության կազմակերպության անդամ է:




























