Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային համաձայնագրի կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդումները պետք է շտապ հետաքննել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, հաղորդում է AP-ն:
«ԱԷՄԳ-ը պետք է հնարավորինս արագ ուսումնասիրի Իսրայելի տեղեկատվությանը եւ պարզաբանի՝ արդյոք գործարքի խախտման նշաններ կան», - ասել է նա: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ձեռքբերի, համաձայնագրի վերահսկման մեխանիզմները պետք է լավ աշխատեն: Մաասը հավելել է, որ «Իսրայելի անվտանգությունը գերմանական քաղաքականության ուշադրության կենտրոնում է» եւ խոստացել է, որ Գերմանիան ուշադիր կվերլուծի Իսրայելի կողմից տրամադրված տեղեկատվությունը:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրը նոր ապացույցներ ունի, որ Իրանը միջուկային զենքի զարգացման գաղտնի ծրագիր ունի, որը ցանկացած պահի կարող է վերսկսվել: Միեւնույն ժամանակ, Նեթանյահուն վկայակոչել է Իրանի «գաղտնի միջուկային արխիվին», որից վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի հատուկ ծառայությունները կարողացել են «տասնյակ հազարավոր փաստաթղթեր» ձեռք բերել:




























