Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ ձախ արմատական «Սեւ բլոկ» շարժման ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել: RFI- ն հաղորդում է, որ  «Սեւ բլոկից» մոտ 200 մարդ ձերբակալվել է:

Ծածկված դեմքերով, սեւ հագուստներով մոտ 1200 երիտասարդներ  «Մոլոտովի կոկտեյլ»  եւ այլ առարկաներ են նետել  ոստիկանների վրա: Ցուցարարներն իրենց ճանապարհին կոտրել են խանութների եւ բանկերի ցուցափեղկերը, այրել աղբամանները:

AFP-ի հաղորդմամբ՝ դյուրավառ նյութն ընկել է «ՄաքԴոնալդսի» ռեստորաններից մեկում:

 Իրավապահ ուժերը ի պատասխան արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներ են կիրառել:

Բախումների սկսվելուց հետո ոստիկանությունը խնդրել է արհմիության ակցիայի կազմակերպիչներին փոխել երթուղին:

 Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը դատապարտել է ակտիվիստների կողմից բռնության կիրառումը: Ցուցարարների նկատմամբ բռնության դատապարտումով հանդես է եկել  ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը: