Facebook-ը պատրաստ է վիրտուալ իրականության պորտատիվ սաղավարտի գործարկմանը: 199 դոլար արժեքով Oculus Go անվանումով սարքը վաճառքի կհանվի մայիսի 1-ից, հաղորդում է AP-ն:

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սարքը ստեղծելու ընկերության ծրագրերի մասին հայտարարել էր վեց ամիս առաջ:

Ելույթ ունենալով F8 համաժողովում՝ Ցուկերբերգը նշել է, որ սարքը 1000 հավելված ունի եւ ամենաբարձր որակի լինզաներ:

 «Սա վիրտուալ իրականության հետ ծանոթանալու ամենահեշտ ճանապարհն է», - կարծում է նա: