Facebook Messenger-ը արհեստական ինտելեկտ օգտագործելով հնարավորություն է ստացել հաղորդագրություններն իրական ժամանակում թարգմանել, որպեսզի տարբեր լեզուներով մարդդկանց համար դյուրացնի տեքստային հաղորդագրություններով շփումը, հաղորդում  է AFP-ն:

 «Որեւէ մեկի հետ առանց լեզվական խոչընդոտի խոսելը դա այն է, ինչը մեզ իսկապես անհանգստացնում է», - ասել է   Facebook Messenger-ի ղեկավար Դեւիդ Մարկուսը:

Գործառույթով հնարավորություն կստեղծի թարգմանել անգլերենից եւ իսպաներենից: Աստիճանաբար կավելացվեն նաեւ այլ լեզուներ: