Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:

Օդանավակայանի կայքը տեղեկացնում է, որ ժամը 10-ի դրությամբ՝ բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ի վաղ առավոտից Երեւանում փակվել են բոլոր հիմնական ճանապարհները, այդ թվում՝ օդանավակայան տանող մայրուղին: Մարդիկ ճամպրուկներով օդանավակայան են գնում եւ օդանավակայանից գալիս ոտքով: Օդանավակայնը մայրաքաղաքից 13 կմ հեավորությամբ է գտնվում:

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները «գործադուլ» կոչերով կարճ ժամանակով միացան ցուցարարներին, որոնք փակել են օդանավակայան տանող ճանապարհը: