Ամերիկյան դատարանը Իրանին պարտավորեցրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին միլիարդ դոլար փոխհատուցում վճարել, հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:

Դատարանի որոշման համաձայն՝ Իրանը, Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը եւ Իրանի Կենտրոնական բանկը մեղավոր են ճանաչվել 1008 մարդու մահվան մեջ: Սրա հետ կապված Իրանի իշխանությունները պետք է զոհերի հարազատներին փոխհատուցում վճարեն:

Փոխհատուցման չափը տատանվում է՝ կախված ազգակցության աստիճանից՝ 12,5 մլն դոլար հանգուցյալի կողակցին, 8,5-ական մլն դոլար՝ ծնողներին եւ զավակներին, 4,25-ական դոլար՝ եղբայրներին եւ քույրերին:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչությունների ժամանակ զոհվածների հարազատները Իրանի իշխանությունների դեմ հայց էին ներկայացրել 2004 թվականին:

Պարբերականը նշում է, որ Թեհրանը հազիվ թե վճարի ամերիկյան դատարանի նշած գումարը: Այդուհանդերձ, դատարանի որոշումը զոհերի հարազատներին թույլ կտա հավակնել Իրանի քաղաքացիներից եւ ընկերություններից առգրավված հաշիվներից վճարումների: