Սպիտակ տունը հաստատում է, որ հայտարարությունը, որում նրանք Իրանին մեղադրել են միջուկային զենքի մշակման գաղտնի ծրագիր իրականացման մեջ, հայտնվել է «գրասենյակային սխալի» հետեւանքով, փոխանցում է «Ամերիկյաի ձայնը»։

«Վրիպակը, որը դուք մատնանշում եք, նկատվել է եւ անհապաղ շտկվել, եւ այժմ մենք կենտրոնացած ենք մեր երկրի անվտանգության ապահովման հետագա գործողությունների վրա»,–ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը։  

Նախնական հայտարարության մեջ ասվում էր, որ Իրանը միջուկային զենքի մշակման գաղտնի ծրագիր է իրականացնում, որը նրանք փորձել են թաքցնել աշխարհից ու սեփական ժողովրդից։

Հետագայում Սպիտակ տունը հանդես է եկել շտկող հայտարարությամբ, որում ներկա ժամանակը փոխարիվել էր անցյալ ժամանակով։  

Մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Սարա Սանդերսը նշել է, որ ամենամեծ սխալն այն է եղել, որ ԱՄՆ ընդհանրապես դարձել է Իրանի հետ համաձայնագրի մասնակից։ «Կարծում եմ՝ դա է ամենամեծ սխալը, ոչ թե սովորական վրիպակը, որն արդեն շտկվել է»,–նշել է նա։