Հայ ազգային կոնգրեսը ներկայումս զբաղված է ներկա իշխանությունների դեմ ակտիվ քաղաքական պայքարով, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, միաժամանակ, չցանկանալով մանրամասնել, թե ինչում է կայանում այդ «ակտիվ քաղաքական պայքարը»: Մուսինյանը նաեւ հրաժարվեց տեղեկացնել ՀԱԿ-ի հետագա ակցիաների ու քայլերի մասին, հայտարարելով, որ Կոնգրեսը այդ մասին կհայտնի, երբ անհրաժեշտ համարի:
Մուսինյանը նաեւ հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ՀԱԿ-ը արդեն պատրաստում է իր նախընտրական ցուցակները, որում տեղ չեն ունենալու այն կոնգրեսականները, ովքեր պաշտոններ են զբաղեցրել ներկա իշխանությունների օրոք:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, մենք ներկայումս զբաղված ենք բոլորովին այլ հարցերով»,- նշեց նա:





























