Նշանակվել է ՀՀ վարչապետի ընտրության օրը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է.

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին վարչապետ չի ընտրել միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, դեմ է եղել ՀՀԿ խմբակցությունը:

Մայիսի 8-ին ԱԺ-ում անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: