Մայիսի 3-7-ը հանրապետության շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 3-7-ը կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +22+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+22,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +23+25,

Արարատում՝ գիշերը`+10+13, ցերեկը` +24+26,

Արմավիրում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +15+20,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +21+24: