Նյու Յորքի դաշնային դատարանը Իրանին պարտավորեցրել է միլիարդավոր դոլարներ վճարել որպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ զոհված ընտանիքներին փոխհատուցում, փոխանցում է ABCnews–ն։
Վճռի մեջ նշված է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ԻԻՀ Կենտրոնական բանկը պատասխանատվություն են կրում 1 008 մարդու զոհվելու համար, որոնց ընտանիքները հայց են ներկայացրել։
Հայցը առաջին անգամ ներկայացվել է 2004 թվականին։ Դրա քննումը վերականգնվել է այն բանից հետո, երբ Կոնգրեսը 2016 թվականին ընդունել է «Արդարությունը ահաբեկչության աջակիցների դեմ» օրենքը։
Դատարանի որոշման համաձայն՝ զոհված ամուսիններին Իրանը պետք է վճարի 12.5 մլն փոխհատուցում, 8.5 մլն դոլար զոհվածների ծնողներին, եւս 4.25 մլն դոլար էլ ահաբեկչության զոհերի եղբայրներին ու քույրերին։




























