Բրիտանական Gravity Industries ընկերության ղեկավար Ռիչարդ Բրաունինգը Դուբայում ցուցադրել է «Երկաթե մարդու» իր նոր կոստյումը, որի օգնությամբ կարելի է թռչել, հաղորդում է Arabian Business-ը:
Դրա օգնությամբ կարելի է ուղղահայաց դիրքով թռչել: Թռիչքի արագությունը եւ ուղղությունը վերահսկվում է ձեռքերի միջոցով:
Daedulus Mark I անվանումով կոստյումը թույլ է տալիս ժամում մի քանի հարյուր կիլոմետր արագություն զարգացնել:











