Իրանական Մալիք Աջար համալսարանի մասնագետները ատոմային մանրադիտակ են արտադրել, որը կարող է բացարձակ ճշգրտությամբ ցույց տալ ատոմային մասնիկների եւ մոլեկուլների չափսերի օբյեկտները:

Ատոմային մանրադիտակների արտադրության տեխնոլոգիան հայտնի է աշխարհի յոթ երկրների:

Նախագծի գործադիր ղեկավարի խոսքով, իրանական մանրադիտակը կարող է մրցակցել օտարերկրյա անալոգների հետ, իսկ արժեքը երկու անգամ պակաս է:

Մանրադիտակով կարելի է մետաղների, ոչ մետաղների, բակտերիաների եւ վարակների անալիզներ անել: