Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ այսօր՝ մայիսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում:
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաեւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկը (Սլովակիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:




























