Մոսկվան շարունակում է ուշադիր հետեւել բարեկամական Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Շարունակում ենք ուշադիր հետեւել բարեկամական Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Հույս ունենք, որ բոլոր տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրական շրջանակում՝ հանրապետության քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության ճանապարհով: Սա թույլ կտա հնարավորինս արագ վերականգնել պետական կառույցների կայուն գործառնությունը, հասարակության նորմալ կյանքը»,- նշված է հաղորդագրության հետ:
Ռուսաստանը հակված է ռուս-հայկական բազմանիստ փոխշահավետ համագործակցության ամրապնդման եւ զարգացման համատեղ աշխատանքների շարունակմանը եւ դաշնակցային փոխգործակցությանը երկու երկրների ժողովուրդների շահերի շրջանակում, նշել են ՌԴ ԱԳՆ-ից:



























