Օղու օգտակարության մասին վեճերն ընթանում են դեռ վաղուց: Տարիներ առաջ
կռիվները «երկրրոդ շնչառությունն» են ստացել հատկապես ռուս բժշկի այն հայտարարությունից հետո, որ օգտակար է ամեն օր 50 գրամ օղի օգտագործելը:
Հավանաբար պատահական չէ, որ Ռուսաստանի Սամարա քաղաքում ընկերություններից մեկն իր կայքէջում ներկայացրել է օղու օգտակարության մասին բավականին հետաքրքիր մի գովազդ:
Ըստ այդմ, օղին «նպաստում է մարսողությանը, օգնում մրսածությանը, լավ տաքացնում է կոկորդը, դրանից հետո հանում հոգնածությունն ու վերացնում վատ տրամադրությունը»: Ընդ որում գովազդային հրապարակման մեջ եղել են լուսանկարներ կոնկրետ ապրանքանիշների օղիների, այնպիսիք, ինչպիսիքն են «Ալթայ», «Ռուսկիյ ստանդարտ», «Բելայա բերյոզկա», «Բելուգա», իսկ օղու վտանգավորության մասին ոչ մի նախազգուշացում չի եղել:
Սամարայի Դաշնային հակամենաշնորհային վարչության միջամտությունից հետո մեղավորը` «Դիրեքտ լայն» ՍՊԸ-ն կատարել է վարչության պահանջը եւ ինտերնետից հանել գովազդը, որում օղին ներկայացված է եղել որպես առողջության համար օգտակար ըմպելիք:





























