Ռուսաստանում համակարգային ծրագրավորման դպրոցի հիմնադիր եւ օպերացիոն համակարգեր մշակողներից առաջիններից մեկը համարվող Վիկտոր Իվաննիկովը վաղուց ի վեր մեծաթիվ պրոֆեսիոնալ կապեր է ունեցել հայ մասնագետների հետ, դե Հայաստանն էլ նա միշտ շատ է սիրել: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի ԳԱ Վ. Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը, հենց այս պատճառով որոշվեց ականավոր գիտնականի հիշատակին նվիրված «Իվաննիկովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողովը կազմակերպել հատկապես Հայաստանում:
Հարություն Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լավ մակարդակի վրա է դեռեւս Խորհրդային Միության տարիներից, այսօր էլ ՏՏ-ն մեծ դերակատարում ունի երկրի տնտեսության մեջ:
«Մենք այսօր իսկապես լավ դպրոցներ, համալսարաններ ունենք»,- ասաց Հարություն Ավետիսյանը:
Հայաստանում Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում երկու ՏՏ լաբորատորիաները ստեղծվել են անձամբ Իվաննիկովի նախաձեռնությամբ՝ առաջին լաբորատորիան տեղակայված է Երեւանի պետական համալսարանում եւ զբաղվում է ծրագրային ապահովման անվտանգության հարցերով, երկրորդը՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում՝ այստեղ նախկին շրջանավարտները եւ նրանց ավելի փորձառու գործընկերները զբաղվում են մեքենայական ուսուցման եւ մեծ տվյալների ոլորտի հետազոտություններով:
Մայիսի 3-4-ը անցկացվող գիտաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել տարբեր երկրների ՏՏ մասնագետներ: Նրանց թվում են հաշվիչ տեխնիկայի ոլորտի այնպիսի հայտնի մասնագետներ, ինչպիսին են՝ Հետազոտությունների եւ ինովացիաների հունական ֆոնդի գիտխորհրդի նախագահ Դիոնիսիոս (Դեննիս) Ցիկրիձիսը, Դանիայի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները, Տեխնիոնի Համակարգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր, ACM (Իսրայել) անդամ Ասաֆ Շուստերը եւ շատ ուրիշները:
Որոշ հյուրեր Հայաստան են եկել նախօրոք եւ առանց հատուկ խնդիրների՝ այն նույն չվերթով, որը վայրէջք է կատարել մայիսի 2-ին, դժվար էր՝ նախ օդանավակայանն էր փակվել բողոքի ակցիայի մասնակիցների կողմից, հետո՝ ճանապարհները: Իհարկե, սա հյուրերին չշփոթեցրեց, եւ նրանք ոտքով երկար ճանապարհ անցան մինչեւ մայրաքաղաքի կենտրոն: Մի քանի հյուրեր դեռեւս մինչ ժամանելը տեղյակ էին, որ ճանապարհները, հնարավոր է, փակ լինեն, սակայն ուղեւորությունից, միեւնույն է, չհրաժարվեցին:
Վիկտոր Իվաննիկովի աշակերտները եւ գործընկերները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ՏՏ մասնագետները ծրագրում են նրա անունից խաչքար տեղադրել հայկական Խոր Վիրապ վանքում: Խաչքարի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 11:00-ին:
«Իվաննիկովյան ընթերցումներ» գիտաժողովի կազմակերպիչներն են ՌԳԱ Վ. Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտը, Հայաստանի ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտը, Ռուս-հայական պետական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը, Երեւանում Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը՝ ՏՏ ոլորտում մասնագետների խոշորագույն հասարակական միջազգային ասոցիացիայի՝ IEEE-ի աջակցությամբ:



























