Արարատի բաժնի ոստիանների բացատրական աշխատանքներից հետո քաղաքացիները կամավոր զենք եւ զինամթերք են հանձնել:

Ապրիլի 27-ին Վեդիում ապրող մի տղամարդ ոստիկանության Արարատի բաժին է ներկայացրել 2 նռնակ, նռնակի 2  պայթուցիչ տարբեր տրամաչափի փամփուշտներ: Արարատ գյուղի մի բնակիչ էլ ոստիկանության Արարատի բաժին է ներկայացրել երկփողանի որսորդական հրացան ու 42 հատ փամփուշտ: Արտաշատում ապրող մի տղամարդ ոստիկանության Արտաշատ բաժին  է ներկայացրել 1 ատրճանակ, ինքնաձիգի պահունակ, լիցքավորված 26 փամփուշտով, նաեւ տարբեր տրամաչափի 60 փամփուշտ: Այնթափի մի բնակիչ էլ Մասիսի ոստիկանություն է ներեկայացրել Կալաշնիկով ինքնաձիգ եւ 100-ից ավել տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: