Չինաստանը, որն իր տնտեսական զարգացմամբ առաջ է անցել Ճապոնիայից, եւ զբաղեցրել երկրորդ տեղը տնտեսական ցուցանիշներով, առաջ է անցել Համաշխարհային բանկից զարգացող երկրներին հատկացվող վարկերի քանակով:

Ինչպես գրում է Financial Times-ը, Չինաստանը ռեկորդային մակարդակի է հասել ոչ միայն արտահանման եւ տնտեսական աճի տեմպերով, այլեւ վարկերի ծավալով: 2009-2010 թվականներին Չինաստանի հատկացրած վարկերի ծավալը կազմել է 110 մլրդ դոլար, մինչդեռ Համաշխարհային բանկի վարկերի ծավալը կազմել է 100 մլրդ դոլար:

Չինաստանը, որի արժութային ռեզերվները հասնում են 2 տրլն դոլարի, վարկեր է հատկացրել աշխարհի տասնյակ երկրների: