Մարտական դիրքում մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը մահացած հայտնաբերված 20-ամյա Արթուր Գասպարյանը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ էր, 1.5 տարվա զինծառայող:
NEWS.am-ի տեղեկություններով, Արթուր Գասպարյանը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում: Նա ընտանիքի միակ որդին էր, ունի քույր:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 4-ին ժամը 01.10-ին սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:




























