Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 4-ին, ՍԴ անդամի ընտրություններում առաջադրված Էմիլ Բաբայանը չընտրվեց։
ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում կազմակերպված ընտրությունների արդյունքում Էմիլ Բաբայանը ստացել է 51 կողմ, 3 դեմ ձայն:
«Այսպիսով ՍԴ դատավոր չի ընտրվել», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ անվավեր քվեաթերթիկ չի եղել:
Նշենք, ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամովորների ընդհանուր թվի 3/5-րդով, այսինքն ընտրվելու համար Էմիլ Բաբայանը պետք է ստանար 63 կողմ ձայն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընտրություններից առաջ «Ծառուկյան» եւ «ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրություններին:
ՍԴ անդամի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:




























