«Յանդեքս Նավիգատորում» հայտնվել է ձայնային «Ալիսա» օգնականը։ Այս մասին նշված է ընկերության մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է «Վեդոմոստի»–ն։ 

Ձայնային կառավարման գործառույթը մինչեւ Ալիսան էլ կար։ Սակայն այժմ ձայնային օգնականը կհաղորդակցվի վարորդների հետ, կօգնի լուծել խնդիրները, չի շեղի ճանապարհից։ Ալիսան կկառուցի երթուղին, կհուշի՝ որտեղ է գտնվում մոտակա ավտոլցակայանը, կօգնի կայանել մեքենան։

Ալիսայի հետ կարելի է զրուցել ինչպես սովորական մարդու հետ։ Ձայնային օգնականը կճշտի հասցեն, եթե չհասկանա կամ չի լսի այն։