Իրանը իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն ավելի վաղ է պատրաստվել՝ մինչեւ ԱՄՆ նախագահի առաջիկա հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մահմուդ Վայեզին, փոխանցում է Tasnim-ը: 

Նրա խոսքով՝ իրանական անցյալ տարեվերջից (2018 թվականի սկիզբ) անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել համաձայնագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հարցի լուծման համար: Նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ նախագահի որոշման տրամաբանական պատասխանին: «Ծրագիրն այնպես է կազմվել, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը սաստիկ չի տուժի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն իր որոշման մասին պետք է հայտարարի մայիսի 12-ին: Նա մի շարք պայմաններ է առաջադրել Իրանի հետ համաձայնագիրն «ուղղելու» համար, որը «աղետալի» է համարում: