Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալը բացասաբար կանդրադառնա հենց Վաշինգթոնի վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների չտարածման եւ հսկողության վարչության ղեկավար Վլադիմիր Երմակովը՝ հավելելով, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Վաշինգթոնն իմաստուն որոշում կկայացնի, փոխանցում է «ՌԻԱ  Նովոստի»–ն։ 

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ կողմից այդ պայմանավորվածության խախտում լինի, հնարավոր է, անհրաժեշտ կլինի պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ–ի դեմ։

Միաժամանակ, նա հայտարարել է, որ ՌԴ–ն կշահի, նույնիսկ եթե ԱՄՆ—Ն դուրս գա Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ)։ Առաջին հերթին տնտեսական ոլորտում. «Մեզ համար նույնիսկ ավելի հեշտ կլինի Իրանի հետ տնտեսական տեսակետից։ Մենք կարող ենք մատակարարել, ինչ ցանկանանք»,–հավելել է նա։  

Ռուս դիվանագետը նշել  է նաեւ, որ ոչ մի պարագայում Իրանի նկատմամբ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների վերականգնման մասին խոսք չի կարող լինել։