Ապրիլին բիթքոինի արժեքի փոփոխականությունը տարեսկզբից կրճատվել է մինչեւ նվազագույն նիշ, նշում է CoinDesk-ը: Պարբերականի ներկայացմամբ՝ կրիպտոարժույթի փոխարժեքը գործնականում կոմայի մեջ է ընկել:
Եթե հունվարին օրերի թիվը, երբ սակարկությունների ժամանակ բիթքոինի արժեքը փոփոխվում էր հազար դոլարով, կազմել է 21, ապա ապրիլին՝ 2:
Արժեքի փոփոխականությունը կրճատվել է հետեւողականորեն՝ փետրվարին վաճառքի հազար դոլար դիապազոնը դիտվել է 28 օրից 13-ում, մարտին՝ 31 օրից 7-ում:
Հրապարակմանը նախորդած 32 օրում բիթքոինի արժեքը 6,4 հազարից աճել է մինչեւ 9,5 հազար դոլար: Ըստ որում՝ ինչպես հաշվել է CoinDesk-ը, ամենօրյա միջին փոփոխականությունը կազմել է 454 դոլար, մայիսի 3-ին՝ 278 դոլար: 2017 թվականին կրիպտոարժույթի վաճառքի դիապազոնը միջինը 348 դոլարի մակարդակում է եղել:
Մայիսի 4-ին 15:10-ի դրությամբ՝ մեկ բիթքոինն արժեր 9,6 հազար դոլար: Փետրվարի սկզբին կրիպտոարժույթն էժանացել էր մինչեւ 5,9 հազար դոլար՝ ամբողջ պատմության մեջ առավելագույն գրեթե 20 հազար դոլար նիշից, որին հասել էր 2017 թվականի դեկտեմբերին: Փետրվարի սկզբին փոխարժեքը բարձրացել էր 11 հազար դոլար նիշից վեր, մարտի վերջին նվազել էր մինչեւ 6 հազար դոլար, այնուհետեւ կրկին աճել:



























