Բրիտանական BAE Systems եւ Prismatic ընկերությունները հայտարարել են անօդաչու թռչող սարքի պատրաստման ծրագրերի մասին, որը ունակ կլինի առանց դադարի գտնվել օդում մեկ տարի շարունակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
ԱԹՍ–ն կկարողանա խնդիրների լայն շրջանակ իրականացնել, այդ թվում՝ դիտարկում իրականացնել եւ կապ պահպանել հեռավոր շրջաններում։
Հեղինակների մտահաղացմամբ՝ ԱԹՍ–ի թեւերի երկարությունը կկազմի 35 մետր, իսկ քաշը՝ 150 կիլոգրամ։ Ընկերությունում նշել են, որ ապարատի թեթեւությունը եւ արդյունավետությունը թույլ կտա նրան հաղթահարել մեծ բարձրություններ։




























