Հավայան կղզիներում ակտիվացել է Կիլաուեա հրաբուխը։

Ականտեսների խոսքով՝ հրաբուխը լավայի սյուներ է դուրս նետել 45 մետր բարձրությամբ։ Ժայթքման պատճառով բնակչության տարհանում է հայտարարվել, իրենց տները լքել են 1.5 հազար մարդ։

Կիլաուեա հրաբուխը հատուկ տեղ է գրավում հավայան դիցաբանության մեջ՝ համարվում է, որ դրանում է բնակվում կրակի եւ հրաբխի աստվածուհի Պելեն, փոխանցում է «Մեդուզան»։