Չարլի Քեյանի անվան հայկական դպրոցը գրավում է աշակերտներին եւ ծնողներին ոչ միայն ամբողջ Քալիֆորնիայից, այլեւ ողջ աշխարհից, գրում է abc30-ը:

Քլովիս քաղաքում գտնվող այս փոքրիկ դպրոցը շրջանի միակ հայկական դպրոցն է:

 «Ես զանգեր եմ ստանում տարբեր երկրներից, տարբեր նահանգներից եւ քաղաքներից: Մարդիկ պատրաստվում են այստեղ տեղափոխվել այս դպրոցը հաճախելու համար», - ասում է դպրոցի տնօրեն Քեթրիս Շամլինը:

Բացի կարդալուց եւ թվաբանությունից ամեն մի աշակերտը խոհարարության, երաշտության եւ պարերի միջոցով   հաղորդակից է դառնում  Հայաստանի մշակույթին:

Մինչեւ մանկապարտեզի դասընթացի ավարտը նրանք սովորում են հայերեն ընթերցել եւ գրել, եւ այդ հմտությունները օգտագործում են մինչեւ վեցերորդ դասարան: «Այստեղ բոլորը սովորում են հայերեն խոսել, կարդալ եւ գրել: Մենք դասավանդում ենք ինչպես արեւելահայերեն, այնպես էլ արեւմտահայերեն », - ասել է Շամլինը:

Դպրոցն ունի շուրջ 15 ուսուցիչ, իսկ դպրոցի 114 աշակերտների 90 տոկոսը հայեր են: